Հետևեք մեզ։

Սյունիքում մաhացած զինծառայողը տան միակ որդին էր. մանրամասներ․ News.am

20:45, 25 ապրիլ 2025
Սյունիքում մաhացած զինծառայողը տան միակ որդին էր. մանրամասներ․ News.am

Սյունիքում այսօր մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանն է, բանակ է զորակոչվել 9 ամիս առաջ։

Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։ News.am֊ին համայնքից հայտնեցին, որ Արթուրը տան միակ որդին էր, մեկ քույր ունի։

Ավելի վաղ ԱԱԾ֊ն հայտնել էր, որ ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները