ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը լավ հանդիպում է ունեցել Պուտինի հետ։
«Ուիտկոֆը լավ հանդիպում է ունեցել», - մեջբերում է Reuters-ը ամերիկացի առաջնորդի խոսքերը։ Այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թրամփի հատուկ դեսպանորդի հետ։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը Ուիտկոֆին ընդունել է Կրեմլում, զրույցը տևել է երեք ժամ և «կառուցողական ու շատ օգտակար» է եղել։