Հետևեք մեզ։

Արհեստական ​​բանականության տեխնոլոգիաները ստեղծում են աննախադեպ հնարավորություններ, բայց նաև աննախադեպ ռիսկեր․ Սի Ծինփին

09:13, 26 ապրիլ 2025
Արհեստական ​​բանականության տեխնոլոգիաները ստեղծում են աննախադեպ հնարավորություններ, բայց նաև աննախադեպ ռիսկեր․ Սի Ծինփին

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հայտարարել է, որ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաները մեծ հնարավորություններ են ստեղծում հասարակության համար, բայց միևնույն ժամանակ դրանք նաև աննախադեպ ռիսկեր և մարտահրավերներ են առաջացնում։

 

Այս մասին տեղեկատվությունը հեռարձակել է երկրի կենտրոնական հեռուստատեսությունը։

 

«Չնայած արհեստական ​​բանականությունը աննախադեպ հնարավորություններ է առաջարկում զարգացման համար, այն նաև վտանգավոր և աննախադեպ ռիսկեր է պարունակում», - ասել է Սի Ծինփինը։

 

ՉԺՀ-ի առաջնորդի խոսքով՝ արհեստական ​​բանականությունը արմատապես կփոխի մարդկային կենսակերպը և արտադրական գործընթացները։ Նա ընդգծել է այս ոլորտում օրենսդրական շրջանակի և էթիկական սկզբունքների արագ ձևավորման անհրաժեշտությունը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները