ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավթյանն այսօր Ազգային ժողովում դիմեց Փաշինյանին, խնդրելով, որպեսզի նա մեկնաբանի ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Զախարովային, ով անդրադարձել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից հայտարարությունը։
Զախարովան ասել էր․ «Մենք ՀԱՊԿ պայմանագրի մասնակիցներն ենք, ես թույլ կտամ ինձ ասել, որ այդ կազմակերպության գործունեությունը դիտարկում եմ արդյունավետ։ Յուրաքանչյուր երկիր գնահատելու իր իրավունքներն ունի, մենք դա այդպես ենք գնահատում»։
Ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Ես չգիտեմ, թե ՌԴ ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարություն արել, բայց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն Ռուսաստանում իմ զրուցակիցը լինել չի կարող։ Ռուսաստանում իմ զրուցակիցները նախագահն ու վարչապետն են։ Նույնիսկ ՌԴ նման հարգելի ու բարեկամ ԱԳՆ ներկայացուցիչը չի կարող մեկնաբանել իմ ասածը, ինքն իմ ասածը ականջին օղ պետք է անի պարզապես»։