ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից առաջ։
Այս մասին հայտնել է Sky News-ը՝ հղում անելով Վատիկանի աղբյուրներին։
Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել հուղարկավորությունից հետո լրացուցիչ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։
Երկու առաջնորդներն էլ մասնակցում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը՝ աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ։