ԱՄՆ վարչակազմը բարձր մակարդակի խորհրդակցություններ է անցկացնում Իրանի իշխանությունների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Վաշինգտոնից Հռոմ թռչող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
«Իրանի հետ համաձայնագիրը շատ լավ է ընթանում։ Մենք Իրանի հետ գործ ունենք ամենաբարձր մակարդակով։ Կարծում եմ՝ նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել, և մենք էլ ենք ուզում համաձայնագիր։ Կան մարդիկ, ովքեր ցանկանում են մեկ այլ, ավելի վատ համաձայնագիր կնքել, և ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա Իրանի հետ», - ասել է նա,- «Իրանի հետ կապված իրավիճակը շատ լավ է զարգանում։ Մենք նրանց հետ բազմաթիվ բանակցություններ ենք ունեցել։ Կարծում եմ՝ մենք համաձայնության կհասնենք։ Ես կնախընտրեի համաձայնագիրը մեկ այլ այլընտրանքից։ Դա լավ կլինի մարդկության համար», - հավելել է նա։
Նրա կարծիքով, միջուկային զենքի պահպանումը Թեհրանի վրա թանկ կնստի․ «Դա շատ պարզ համաձայնագիր է, այն է՝ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Պարզապես դա անելով՝ ես նրանց համար մեծ գումարներ կխնայեմ։ Միջուկային զենք ունենալը շատ թանկ է։ Բայց դա նաև շատ վտանգավոր է»։