McDonald's ընկերությունը հայտ է ներկայացրել Ռոսպատենտին՝ իր ապրանքանիշը գրանցելու համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Գրանցման հայտը ներկայացվել է 2024-ի դեկտեմբերին։ Ապրիլին Ռոսպատենտը որոշում է կայացրել այն քննարկելու մասին։
Նշվում է, որ McDonald's-ն ապրանքանշանը գրանցման մեծ շանսեր ունի, քանի որ ընկերությունը պահպանել է Ռուսաստանում իր բոլոր հիմնական ապրանքանիշերի իրավունքները: