Հետևեք մեզ։

Սպիտակ տունը Վատիկանում Թրամփի և Զելենսկու միջև զրույցը շատ արդյունավետ է որակել

11:48, 26 ապրիլ 2025
Սպիտակ տունը Վատիկանում Թրամփի և Զելենսկու միջև զրույցը շատ արդյունավետ է որակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից առաջ հանդիպումը շատ արդյունավետ է եղել։

Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունին։ «Նրանք  այսօր մասնավոր հանդիպում են ունեցել և շատ արդյունավետ զրույց են ունեցել», - լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։

Չունը խոստացել է ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել հանդիպման մասին ավելի ուշ։

Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին Թրամփի և Զելենսկու միջև հանդիպման փաստի մասին, և նշել, որ այն չափազանց կարճ է եղել։ Բրիտանական Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են լրացուցիչ բանակցություններ անցկացնել հուղարկավորության արարողությունից հետո։ Պապի հուղարկավորությանը հավաքվել է 160 պատվիրակություն, այդ թվում՝ ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները