Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը 2025 թվականի մայիսի 6-8-ը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Փաշինյանի ստորագրած համապատասխան որոշումից։
Էդուարդ Հակոբյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։