Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լսել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցը, ինչպես Ria.ru-ն է նշում՝ Կուրսկի մարզի ազատագրման վերաբերյալ։
Պետության ղեկավարի հիմնական հայտարարությունները ներկայացված են ՌԻԱ Նովոստիի հոդվածում։
Նշվում է՝ Ուկրաինայի արկածախնդրությունը լիովին ձախողվել է, Կուրսկի շրջանի ազատագրումը մոտեցնում է նեոնացիստական ռեժիմի վերջը։
«Շնորհավորում եմ ողջ անձնակազմին, բոլոր մարտիկներին և հրամանատարներին այս հաջողության, հաղթանակի կապակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ցուցաբերած քաջության, ձեր հերոսության, մեր հայրենիքին և Ռուսաստանի ժողովրդին մատուցած ծառայության համար»,-ասել է Պուտինը։