Հետևեք մեզ։

Շիշ շպրտելուց սկսած՝ ամեն ինչ տեղի է ունեցել, կրակել հլը որ չի ստացվում իրենց մոտ, չի էլ ստացվի․ կա՞ խոսակցություն, եկեք խոսենք․ Փաշինյանն՝ ընդդիմությանը

18:41, 24 մայիս 2023
Շիշ շպրտելուց սկսած՝ ամեն ինչ տեղի է ունեցել, կրակել հլը որ չի ստացվում իրենց մոտ, չի էլ ստացվի․ կա՞ խոսակցություն, եկեք խոսենք․ Փաշինյանն՝ ընդդիմությանը

Խորհրդարանում այս հատվածում նստած և խորհրդարանում չգտնվող նրանց գործընկերները երկար ժամանակ տանում էին, գուցե հիմա էլ են տանում թեզ, որ ես նոյեմբերին՝ պատերազմի ժամանակ, այդ բանակցությւոնների ընթացքում ես միջանցք եմ խոստացել, հիմա չեմ տալիս այդ միջանցքը, դրա համար են այս բոլոր խժդժությունները։ Աղմուկն այլևս իմաստ չունի, ժամանակն է բովանդակային քննարկման։ Մենք իրենց ինչ ասես ասել ենք, իրենք մեզ՝ են ասել։ Ինչ-որ կարող էր տեղի ունենալ՝ շիշ շպրտելուց սկսած, ամեն ինչ տեղի է ունեցել, դե, կրակել հլը որ չի ստացվում իրենց մոտ, չի էլ ստացվի։ Կա՞ խոսակցություն, եկեք խոսենք։

 

Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Այդ մտքերը՝ բուռն, կրքոտ, կարելի է արտահայտել և արտահայտում են, բայց եկեք մեր ժողովրդի առաջ կանգնենք՝ խոսենք, մեր դատավորի առաջ կանգնենք՝ խոսենք, մեր գործատուի առաջ՝ կանգնենք խոսենք։ Ժողովուրդը մեր գործատուն է՝ ձեր, իմ, իրենց գործատուն է։ Իրենք ինձ հետ խոսելուց չեն խուսափում միայն, իրենք իրենց գործատուի հետ խոսելուց են խուսափում, որովհետև իրենց գործատուն գնալով ավելի է հասկանում, որ այս մարդիկ ջուր են ծեծում։ Եթե ոչ, ներողություն եմ խնդրում, եկեք խոսենք բովանդակային՝ առանց էմոցիաների, հայհոյանքների, այդ հայհոյանքների բառապաշարը սպառվել է, դրեցինք մի կողմ»,-ասաց Փաշինյանը։

 

Նա նաև պատրաստակամություն հայտնեց և՛ դռնբաց, և՛ դռնփակ ռեժիմով հանդիպել և բոլոր հարցերին պատասխանել։