Հետևեք մեզ։

«Ռենջ Ռովեր»-ի վարորդը օդանավակայանում կեղծ կտրոն է ներկայացրել․ վարորդն ու երեք ուղևորը ձերբակալվել են

16:38, 26 ապրիլ 2025
«Ռենջ Ռովեր»-ի վարորդը օդանավակայանում կեղծ կտրոն է ներկայացրել․ վարորդն ու երեք ուղևորը ձերբակալվել են
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ հատուկ կտրոն կամ ցանկացած այլ կեղծված փաստաթուղթ ներկայացնելը ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ:
 
Ապրիլի 22-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են օդանավակայանի տարածքում երթևեկող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա։ Երևանի բնակիչ, 50-ամյա վարորդը ներկայացրել է կեղծ հատուկ կտրոն։ Բացի այդ, մեքենայում եղել է հոգեմետ յոթ հաբ, որոնք ներկայացվել են իրավապահներին։
 
Վարորդը և երեք ուղևորները ձերբակալվել են։
 
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին, իսկ ձերբակալվածները տեղափոխվել են ՁՊՎ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ հատուկ կտրոն կամ ցանկացած այլ կեղծված փաստաթուղթ ներկայացնելը ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները