Ապրիլի 21-ին պաշտոնական գրությամբ՝ որպես հաղորդում հանցագործության մասին, դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազ Տկն․ Աննա Վարդապետյանին, xosnak.am լրատվականի և նրա կողմից վարվող ֆեյսբուքյան էջում Արցախահայության դեմ ակնհայտ ատելության խոսք տարածելու հարցով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը;
« Հույս ունեմ, որ դատախազությունը և իրավապահ մյուս մարմինները մասնագիտական համարժեք վերաբերմունք կդրսևորեն և պատշաճ իրավական գնահատական կտրվի այս արգահատելի և, ավաղ, շարունակվող վարքին»,-գրել է նա։