Հետևեք մեզ։

Զելենսկին նստել է առաջին շարքում. Վատիկանում խախտվել է արարողակարգը (լուսանկարներ)

06:48, 27 ապրիլ 2025
Զելենսկին նստել է առաջին շարքում. Վատիկանում խախտվել է արարողակարգը (լուսանկարներ)

Վատիկանը խախտել է արարողակարգը՝ Վլադիմիր Զելենսկիին Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ առաջին շարքում նստեցնելով, գրում է բրիտանական Telegraph թերթը։ Ինչպես նշում է հրատարակությունը, սահմանված կանոնակարգերի համաձայն՝ համաշխարհային առաջնորդների տեղերը որոշվում են այբբենական կարգով՝ ֆրանսերենով նրանց երկրների առաջին տառով։


«Որպես Ուկրաինայի նախագահ՝ Զելենսկին պետք է նստած լիներ երրորդ շարքում կամ նույնիսկ ավելի հետ: Դրա փոխարեն նա նստեց առաջին շարքում», - ասվում է հրատարակության մեջ։

 

Այսպիսով, Ուկրաինայի ղեկավարը տեղ ստացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ նույն շարքում։


Վատիկանը չի հերքել, որ արարողակարգը խախտվել է. «Կարծում եմ, որ նրանք լրացրեցին թափուր տեղը», - The Telegraph-ին ասել է Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին:

 

Արարողությունից առաջ Թրամփը 15 րոպեանոց հանդիպում ունեցավ Զելենսկու հետ Սուրբ Պետրոսի տաճարում։ Ինչպես հայտնել է Sky News-ը, նրանք համաձայնել են շարունակել զրույցը արարողությունից հետո, սակայն հանդիպումը այդպես էլ չի կայացել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները