Հետևեք մեզ։

Հրդեհ է բռնկվել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում

10:17, 27 ապրիլ 2025
Հրդեհ է բռնկվել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում

Ապրիլի 27-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։17-ին, մարվել՝ 11։50-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները