Հետևեք մեզ։

Իրանական Բանդար-Աբբաս նավահանգստում պայթյունի հետևանքով զոhերի թիվը հասել է 18-ի

10:19, 27 ապրիլ 2025
Իրանական Բանդար-Աբբաս նավահանգստում պայթյունի հետևանքով զոhերի թիվը հասել է 18-ի

Իրանի հարավային Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի:

 

IRIB-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հորմոզգան նահանգի նահանգապետի գրասենյակի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Մեհրդադ Հասանզադեն։

 

«Ցավոք, այս պահին զոհերի թիվն ավելացել է և կազմում է 18 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 800-ը»,- ասել է պաշտոնյան։

 

Շահիդ Ռաջայի նավահանգստում արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունները հայտնի դարձան շաբաթ օրը` կեսօրին։

 

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել քիմիական նյութերի պահեստում, սակայն դժվարացել է հայտնել պատճառների մասին:

 

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար-Աբբաս նավահանգստից նվազագույնը 20 կիլոմետր հեռու։

Վերլուծական

Ամենաընթերցվածները