Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը հուղարկավորվել է ապրիլի 26-ին, մահից առաջ մոտ 200 000 եվրո է փոխանցել Հռոմի անչափահասների բանտում գործող մակարոնի գործարանի հիփոթեքային վարկը մարելու համար։ Այս մասին գրել է բրիտանական The Economist-ը։
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ սա գրեթե ամբողջ գումարն է, որը գտնվել է Պապի անձնական հաշվին։ Հրատարակության համաձայն՝ Ֆրանցիսկոսի վերջին հրամանը պարունակում է մի ուղերձ, որ «եկեղեցին պետք է մոտ լինի նրանց, ովքեր գտնվում են հասարակության լուսանցքում»։
Ֆրանցիսկոս պապը միշտ զգայուն է եղել բանտարկյալների նկատմամբ՝ կոչ անելով ողորմածություն ցուցաբերել նրանց նկատմամբ, ովքեր սխալներ են թույլ տվել։ Նա հաճախ էր այցելում իր հայրենի Արգենտինայի բանտեր, իսկ դեռևս Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս լինելով՝ Սուրբ Զատկից առաջ Ավագ հինգշաբթի օրը ոտքերը լվանալու ծեսը կատարում էր բանտերում։
Նա չփոխեց ավանդույթները նույնիսկ Հռոմի պապ դառնալուց հետո։ Նրա վերջին ելումուտներից մեկը՝ այս Զատկի նախօրեին, որից հաջորդ օրը նա մահացավ (ապրիլի 21-ին), Ավագ Հինգշաբթի օրը Հռոմեական բանտ այցելությունն էր։