Հետևեք մեզ։

Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն

15:52, 27 ապրիլ 2025
Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն:

 

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հետ: Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

 

ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ, կայցելի «e-Estonia Briefing» կենտրոն: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Էստոնիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները