Այսօր դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքն է:
Նրա ընտրյալը ռուսաստանցի գործարար է, անունը` Գուրգեն: Այս մասին գրում է hraparak.am-ը:
Համացանցում տարածված տեսանյութերից հայտնի է դառնում, որ երիտասարդ դերասանուհուն եկեղեցու խորան ուղեկցում է հորեղբայրը` ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը։ Նշենք, որ Ռոզայի հայրը մահացել է տարիներ առաջ։