Հետևեք մեզ։

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, որի ժամանակ հնչել է կրակnց. shamshyan.com

22:04, 27 ապրիլ 2025
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, որի ժամանակ հնչել է կրակnց. shamshyan.com

Ապրիլի 27-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում  Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բարբյուսի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի և որի ժամանակ հնչել է կրակոց։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Բարբյուսի 10 հասցեի մոտ հայտնաբերվել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «Mercedes» մակնիշի ավտոմեքենա՝ հետևի կողային ապակին կոտրված։ Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները