Հետևեք մեզ։

Մեր աղոթքն է, որ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության ձեր ծրագրերը լինեն հաջողությամբ․ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան

08:26, 28 ապրիլ 2025
Մեր աղոթքն է, որ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության ձեր ծրագրերը լինեն հաջողությամբ․ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան

Նա նշել է. «Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ և առաջնորդ, մեր երկիրը դեպի ԵՄ իր քայլերն անի, որովհետև մեր քրիստոնեությունը իրականության մեջ եկել է արևմուտքից՝ Տրդատ թագավորը, սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում ենք, մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է:

Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես մերձբալթյան երկրների պես, դիցուք՝ Էստոնիայի, կարողանա խաղաղ համագործակցությամբ ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել:

Թող Տերն օրհնի Հայաստանը, ձեզ և բոլոր բարի առաքելությունները: Բարի եկաք»:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները