Հետևեք մեզ։

«Տիտանիկում» գրված նամակը աճուրդում վաճառվել է 300.000 ֆունտով

09:58, 28 ապրիլ 2025
«Տիտանիկում» գրված նամակը աճուրդում վաճառվել է 300.000 ֆունտով

«Տիտանիկում» գրված նամակը աճուրդում վաճառվել է 300.000 ֆունտով։ Այն ուղարկել էր ամերիկացի ներդրող, գրող Արչիբալդ Գրեյսի IV-ը։ Փաստաթուղթը աճուրդի է հանել նրա ծոռը։

 

«Սա հիանալի նավ է, բայց ես կսպասեմ ճանապարհորդության ավարտին, մինչև դրա մասին վերջնական կարծիք հայտնեմ»,- գրել էր Արչիբալդ Գրեյսին նավարկության սկսվելուց կարճ ժամանակ անց։ 

 

Նամակի մեկնարկային գինը կազմել է 60 հազար ֆունտ, այն վաճառվել է 300 հազար ֆունտով՝ մոտ 350 հազար եվրոյով, ԱՄՆ-ից մասնավոր կոլեկցիոներին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները