Հետևեք մեզ։

Իրանը պատրաստվում է մահապատժի ենթարկել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողին

10:00, 28 ապրիլ 2025
Իրանը պատրաստվում է մահապատժի ենթարկել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողին

Իրանում ավարտվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեի նկատմամբ դատավճիռն ի կատար ածելու բոլոր նախապատրաստական ընթացակարգերը:

Ինչպես հաղորդում է İRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի դատական ​​համակարգի ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրը։

Նրա խոսքով՝ դատական ​​համակարգը լիովին պատրաստ է իրականացնել հարձակվողի նկատմամբ հաշվեհարդարի որոշումը։

Հարձակումը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 27-ին: Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեն, զինված Կալաշնիկով ինքնաձիգով, ճեղքել է դեսպանատան պահակակետը, սպանել անվտանգության պետին, վիրավորել անվտանգության ծառայության երկու աշխատակցի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները