Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադային Վանկուվերում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ։
«Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և տեղի համայնքին Վանկուվերում Lapu Lapu Day փառատոնի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։ Մաղթում ենք ուժ և շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին», - ասված է հաղորդագրության մեջ X-ում:
Նշենք, որ Վանկուվերում փառատոնի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ: Ավելի ուշ կանադական ԶԼՄ-ները հայտնել են, որ միջադեպի հետևանքով առնվազն 8 մարդ Է զոհվել։