Հետևեք մեզ։

Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված․ Նիկոլ Փաշինյանը՝ Տալլինի մասին

11:13, 28 ապրիլ 2025
Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված․ Նիկոլ Փաշինյանը՝ Տալլինի մասին
Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
 
Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։
 
Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։
 
Կառուցող-նորոգողի հետեւից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։
 
Երեկ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, ասում էր՝ եթե էստոնացի աշակերտին հարցնես, ո՞րն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները