Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է։ Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ հանդես է եկել Արցախի վերաբերյալ հայտարարությամբ։
Իրանի նախագահն ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի «անբաժան մասն է»․ «Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին։ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածքի անբաժանելի մասն է, և մենք հարգում ենք այն։ Մեր ներկայությունն Ադրբեջանում ուղղված է երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:
Հուսով եմ, որ մեր մասնակցությամբ անպայման ստորագրվելիք համաձայնագրերը և մեր փորձագետների միջև արդեն կայացած հանդիպումները կդառնան Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում ավելի մեծ քայլերի շարժման սկիզբը»։