Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար է հայտարարել։
Այս մասին տեղեկատվություն է տարածել Կրեմլը։
Հաղորդվել է, որ Պուտինի որոշման համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում է հրադադարի ռեժիմ մայիսի 8-ի առավոտյան ժամը 7:00-ից մինչև մայիսի 11-ի գիշերվա ժամը 00:00-ն։
Նշվել է, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական փոխգործակցության միջազգային գործընկերների հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։