Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության՝ «Ինտեր»-«Ֆիորենտինա» եզրափակչին:
Այս մասին հայտնել է միլանյան թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Բացի Մխիթարյանից, եզրափակիչ խաղին չի մասնակցի նաև Միլան Շկրինյարը: Հանդիպումը կկայանա մայիսի 24-ին:
Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլանի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Գավաթի եզրափակչին:
Նա ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք է ստացել և արդեն բաց է թողել Ա Սերիայի հերթական տուրի՝ «Նապոլիի» դեմ խաղը: