Հետևեք մեզ։

Երևանում տղամարդը լվացք փռելիս շենքի 5-րդ հարկից ընկել է

13:45, 28 ապրիլ 2025
Երևանում տղամարդը լվացք փռելիս շենքի 5-րդ հարկից ընկել է

Ապրիլի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից ընկել է: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ՝ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: 

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 58-ամյա Գառնիկ Գ.-ն է: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները