Հետևեք մեզ։

Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել, ուզում ենք հաղթահարել տնվորի կարգավիճակը. Փաշինյան

20:22, 24 մայիս 2023
Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել, ուզում ենք հաղթահարել տնվորի կարգավիճակը. Փաշինյան

Պատկերացրեք, դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք: Մենք բոլորս հասկանում ենք, որ 30 տարի ապրում ենք մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք: Ընդ որում՝ Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել: Եթե այն, ինչ ուզում ենք անել, ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք «կադաստրի վկայական», սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե:

 

Այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նշեց, որ Հայաստանը շարունակում է մնալ այդ ռեժիմում՝ առանց «կադաստրի վկայականի:

«Ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, ուզում ենք ունենալ «վկայական», որի անունն է պետություն, միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտցված սահմաններով»,-ասաց նա։