Հետևեք մեզ։

Ես ձեզ եմ պատասխանում. Մոսկվայում Իվետա Տոնոյանի ելույթից ադրբեջանական կողմը նյարդայնացել է, փորձել է ընդհատել նրա խոսքը (տեսանյութ)

18:53, 28 ապրիլ 2025

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնում է, որ Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի  է ունեցել
«Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումը:

 

«Քանի որ Ադրբեջանի պատվիրակությունը շեղվելով օրակարգից հանդես եկավ հակահայկական հայտարարություններով` չէի կարող դրանք անպատասխան թողնել:

 

Մասնավորապես խոսելով մերօրյա ֆաշիզմի մասին նշել եմ, որ որոնցից մեկը Արցախում խաղաղ հայկական քաղաքների և գյուղերի հրետակոծությունն է, 120 հազար հայերի բռնի տեղահանումը և հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության բառացիորեն ոչնչացումը։
Խոսել եմ նաև Հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցության և Հաղթանակի 80 ամյակին նվիրված միջոցառումների մասին, որոնք իրականացվել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ»:

Թե ինչ է տեղի ունեցել` առավել մանրամասն` տեսանյութում.

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները