Հետևեք մեզ։

ԱՄՆ-Իրան խորհրդակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում․ Axios

20:44, 28 ապրիլ 2025
ԱՄՆ-Իրան խորհրդակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում․ Axios

ԱՄՆ-ի և Իրանի միջև խորհրդակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Իտալիայի մայրաքաղաքում շաբաթ օրը՝ մայիսի 3-ին։ Այս մասին X-ին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։

«ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը, ինչպես ինձ տեղեկացրին գործին ծանոթ երկու անձինք, նախատեսվում է անցկացնել Հռոմում շաբաթ օրը», - գրել է նա։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Իրանը ԵՄ3 երկրներին (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) առաջարկել է մայիսին Հռոմում անցկացնել միջուկային ծրագրի վերաբերյալ հանդիպում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները