Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի․ այս մասին «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանն ասել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանը հիշեցրել է, որ պատերազմը սկսելուց հետո ինքը 3-րդ օրը Ղարաբաղում էր. «Երկու շաբաթ եղել եմ Ղարաբաղում, և ասեմ, իմ գնալուց հետո, ուղղակի երկրորդ-երրորդ օրը ես դիմում էի և՛ Բակո Սահակյանին, և՛ Արկադի Ղուկասյանին՝ հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ։ Իմ հիմնական մեսիջը հետևյալն էր՝ անել ամեն ինչ՝ պատերազմը կանգնեցնելու համար, պատերազմի ամեն օրը բերելու ավելի մեծ պրոբլեմների, որովհետև պատրաստ չենք։ Այս ձևով, փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալու։ Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի»։ Բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյանը։ Ղարաբաղում ունեցանք այն, ինչ ունեցանք»: