Ադրբեջանում անցկացվում են զորավարժանքներ՝ պահեստազորից զորակոչված զինծառայողների մասնակցությամբ՝ Պետական մոբիլիզացիայի և զորակոչի ծառայության հետ համատեղ միջոցառումների շրջանակներում։
Մարտական պատրաստությունը բարձրացվել է կրակային վարժանքներով. զորավարժությունների շրջանակներում անցկացվել են հրաձգային վարժանքներ՝ փոքր տրամաչափի զենքերով և նռնականետերով՝ «զինծառայողների մարտական պատրաստվածությունը բարձրացնելու և նրանց կրակային պատրաստության մակարդակը բարելավելու համար»։