Հետևեք մեզ։

Մարտակերտի շրջանում թունավոր օձը հայտնվել է ավտոմեքենայի մեջ

22:16, 24 մայիս 2023
Մարտակերտի շրջանում թունավոր օձը հայտնվել է ավտոմեքենայի մեջ
 
Մայիսի 24-ին ժամը 17։08-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Աղաբեկալանջ համայնքում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
 
Դեպքի վայր մեկնած Մարտակերտի փրկարար ծառայողները սողունին հայտնաբերել, տրանսպորտային միջոցից հանել ու տեղափոխել անվտանգ տարածք։