Հետևեք մեզ։

Երևանում ասֆալտի վիճակը գնալով վատթարանում է, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է. Ավինյան

14:58, 29 ապրիլ 2025
Երևանում ասֆալտի վիճակը գնալով վատթարանում է, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է. Ավինյան

Նախորդ տարի Երևանում ճանապարհների նորոգման աշխատանքներ ենք կատարել, խնդրում եմ տարեք, ցույց տվեք դրանց վրա փոսերի մասով խնդիրները։ Այս մասին լրագրողների  հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

«Ամեն տարի Երևանում, առատ անձրևներով պայմանավորված, ասֆալտի վիճակը գնալով վատթարանում է, այո՛, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է, Երևանի քաղաքապետարանը հիմնարար լուծումներ է տալիս։

 

Մեկ ամսում փոսալցման աշխատանքները կանենք, կվերջացնենք, ժամանակավորապես այդ հարցի մասին կմոռանանք, հաջորդ տարի էլի դրա մասին կխոսենք»,-նշել է նա և հավելել, որ նախորդ տարում շատ ավելի մեծ խնդիրներ են եղել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները