Իրանի խորհրդարանը իմպիչմենթի գործընթաց է սկսել ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեկի դեմ։
Այս մասին «Թասնիմ» լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի բարեկարգման հանձնաժողովի անդամ Մոհամմադ Մանան Ռաիսին։
«Խորհրդարանական համակարգում գրանցվել է ավելի քան 40 ստորագրություն՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի իմպիչմենտի համար, վերջին տեղեկությունների համաձայն, դիմող ներկայացուցիչների թիվն ավելանում է», - նշել է նա։
Նրա խոսքով՝ իմպիչմենթի հիմնական պատճառներից են նավահանգստի կառավարման անփութությունը, սխալ հաշվարկները և այլն։
Նշենք, որ ապրիլի 26-ին Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել է 70 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը։