Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հանդիպել է Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Նրանք քննարկել են վրաց և հայ ժողովուրդների միջև դարավոր պատմական բարեկամությունը և Վրաց Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները:
Կավելաշվիլին ընդգծել Է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության կարևորությունը և հայտարարել, որ Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային երկխոսությանը ՝ երկարաժամկետ կայունության և զարգացման ապահովման համար: