Հետևեք մեզ։

Արցախցիները կհանեն Ազատության հրապարակում տեղադրված վրանը. վաղը Կառավարությունը որոշում կընդունի

16:25, 29 ապրիլ 2025
Արցախցիները կհանեն Ազատության հրապարակում տեղադրված վրանը. վաղը Կառավարությունը որոշում կընդունի

Ազատության հրապարակում տեղադրված վրանն իր առաջ դրված խնդիրը կատարել է։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ընդունել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի առաջարկը՝ և որոշել են  հանել Ազատության հրապարակում տեղադրված վրանը և գործունեություն կծավալեն Արցախի ներկայացուցչությունում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

«Վաղը կառավարության նիստի ժամանակ երկու ամսով երկարաձգելու են 40 000-ական աջակցության ծրագիրը, ընդունելու են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը։ Մենք գրավոր ներկայացրել ենք բոլոր կետերը, որոնք, ըստ մեզ, բարելավման կարիք ունեն։ Առաջին հերթին դա վերաբերում է բնակարանային ծրագրին։ Առաջիկա 10 օրերի ընթացքում խորհուրդը հանրությանը կներկայացնի կատարված աշխատանքները»,–ասել է Իսկանդարյանը։

 Նրանք հայտնեցին, որ արցախցիները կարող են դիմել իրենց, իրենք կհավաքագրեն խնդիրները և կփորձեն լուծում տալ դրանց, անհրաժեշտության դեպքում վրաններ էլ կտեղադրվեն, հանրահավաք էլ կարվի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները