Հետևեք մեզ։

Արտաշատում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 անչափահաu հետիnտնի. Shamshyan.com

18:28, 29 ապրիլ 2025
Արտաշատում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 անչափահաu հետիnտնի. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիս Խ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 անչահաս հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի փոխանցմամբ, վարորդը վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքիի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները