Հետևեք մեզ։

Հայհnյել եմ՝ լավ եմ արել․ քարը նվեր տամ` խփի ղեկավարի գլխիդ․ Նոր Նորքի թաղապետ

18:49, 29 ապրիլ 2025
Հայհnյել եմ՝ լավ եմ արել․ քարը նվեր տամ` խփի ղեկավարի գլխիդ․ Նոր Նորքի թաղապետ

Հայհոյել եմ՝ լավ եմ արել․ չեն մարսել իմ Բուչա գնալը․ այս մասին ասել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը Civic.am-ի հետ զրույցում՝՝  մեկնաբանելով այսօր թաղապետարանում տեղի ունեղած բողոքի ակցիան։

Նա նշել է՝ Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի քաղաքական տերերը չեն մարսել իր Բուչա գնալը։ Տեր-Մարգարյանը վերահաստատեց նաև, որ հայհոյել է հեռախոսով «Մեսրոպ Մանուկյանը և պարոն Չախոյանը գնացել են մի մանկապարտեզ, որը դեռ հանձնված չէ, կան խնդիրներ,  ակտը սոտրագրված չէ, գումարը փոխանցված չէ․․․ մանիպուլյացիա են անում՝ ցույց տալով իբր այնտեղ երեխաներ են մնում, քարերը կթափվեն երեխաների գլխին։ Մեսրոպ Մանուկյանին ասում եմ՝ շարի քաղաքական թիմիդ, այդ քարը նվեր կտամ, հատ-հատ խփի քաղաքական անդամներիդ, վերջում էլ ղեկավարիդ գլխին։ Որևիցե անբարոյական իրավունք չունի գնա մանկապարտեզ ու քննարկի իմ կամ իմ ընկերների բարոյական արժեքը»,-ասաց նա։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները