Հետևեք մեզ։

Եթե որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ներողություն եմ  խնդրում, միակ նպատակս էր Հայաստանը ներկայացնող պաշտոնյային օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել․ Վազգեն Սրբազան

20:51, 29 ապրիլ 2025
Եթե որևէ մեկի համոզումները վիրավորել եմ,  ներողություն եմ  խնդրում, միակ նպատակս էր Հայաստանը ներկայացնող պաշտոնյային օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել․ Վազգեն Սրբազան

Այս օրերին համացանցում լայն տարածում ստացավ և քննարկվեց Մերձբալթիկայի Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ելույթի տեքստը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տալլին այցելության առիթով։ Մեր մի շարք փորձերը վերջապես հաջողությամբ ավարտվեցին և մեզ հաջողվեց կապվել և որոշ պարզաբանումներ ստանալ Վազգեն Սրբազանից, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև, գրում է News.am-ը։

 

- Բարև Ձեզ, Վազգեն Սրբազան, Աստված օգնական։

 

- Բարև Ձեզ, Աստված պահապան։

 

- Սրբազան, ուզում եմ մի քանի հարց ուղղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետին ուղղված Ձեր բարիգալստյան խոսքի առնչությամբ։ Կարելի՞ է…

 

- Խիստ ցավում եմ այս վիճակի համար, իսկապես շատ տհաճ իրավիճակ ստեղծվեց: Եթե իմ խոսքերով որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ապա խորապես ափսոսում և ներողություն եմ  խնդրում։ Միակ նպատակս եղել է այն, որ Հայաստանը ներկայացնող բարձրագույն պաշտոնյային՝ անկախ իր նկատմամբ հասարակական տարբեր շրջանակներիում ձևավորված վերաբերմունքից, ցանկացել ենք օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել։ Սա մի տեսակ  նաև նախընթաց տարիներին ձևավորված  ավանդույթ է դարձել : Մնացածի մասով  վերստին ափսոսում եմ:

 

Միևնույն ժամանակ անթույլատրելի եմ համարում Եկեղեցու հասցեին ուղղված անտեղի քննադատությունները և նաև անձնական վիրավորանքների և բամբասանքների տարածումը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները