Հետևեք մեզ։

Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա (լուսանկարներ)

22:30, 24 մայիս 2023
Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

 

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

 

Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

 

Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները