Հետևեք մեզ։

Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքների ժամանակ Ոստիկանությունը մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ. Amnesty International

08:15, 30 ապրիլ 2025
Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքների ժամանակ Ոստիկանությունը մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ. Amnesty International

Amnesty International կազմակերպությունը հերթական զեկույցում անդրադարձել է Հայաստանին, մասնավորապես՝ հավաքների ազատությանը, ինչպես նաև արտահայտվելու ազատության խախտումներին։

 

Նշվել է, որ «Ոստիկանությունը մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ ապրիլ և մայիս ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ:

 

Հատուկ անդրադարձ է արվել հունիսի 12-ի դեպքերին. «Հունիսի 12-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել Ոստիկանության և ցուցարարների միջև սահմանագծման համաձայնագրի դեմ բողոքի ակցիաների ժամանակ: Վիրավորվել է շուրջ 101 մարդ, այդ թվում՝ 17 ոստիկան, և հաղորդվել է 98 ձերբակալվածի մասին։ Առնվազն 15 մարդու մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և հասարակական կարգի խախտման համար։ 

Ոստիկանության արձագանքի համաչափությունն ու օրինականությունը քննության առարկա դարձնելուց հետո ոչ մի իրավապահ պատասխանատվության չի ենթարկվել»։

Նշվել է, որ պպրիլին և մայիսին բողոքի ցույցերը ուղեկցվել են լրագրողների նկատմամբ ճնշման և հետապնդումների աճի, այդ թվում՝ վիրավորանքների և սպառնալիքների մասին հաղորդագրություններով։

«Խոսքի ազատության պաշտպանության հայկական կոմիտեն հայտնել է, որ բողոքի ցույցերը լուսաբանելիս 14 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից է վիրավորվել՝ թիրախային հարձակումների, ինչպես նաև ամբոխի հրմշտոցի պատճառով։ Որոշ լրագրողներ հրվել և գետնին են տապալվել, իսկ մյուսները հայտնել են, որ ոստիկանները ծեծել են իրենց«։

Վերլուծական

Ամենաընթերցվածները