«Լիդիան Արմենիա» ընկերությունը ՀՀ կառավարությունից 150 մլն դոլարի չափով բյուջետային երաշխիք է ստացել։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նշվում է, որ համապատասխան պայմանագրի կնքմամբ՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ին Հայաստանում գործող բանկեերից մինչև 5 տարի մարման ժամկետով և մինչև 9 տոկոս անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվում է ընդհանուր մինչև 150 մլն դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք։:
Հաղորդվում է, որ պետության կողմից ֆինանսական երաշխիքի տրամադրումը կնպաստի «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության բնականոն ընթացքին Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկն ապահովելու համար: