Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
«Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ»,- ասաց Հարությունյանը։
Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։