Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է.
«Ոստիկանության Նոր Նորքի բաժնում եմ։
Շտապօգնության աշխատակիցները ներկա պահին բուժօգնություն են ցույց տալիս Արթուր Չախոյանին։ Ամենայն հավանականությամբ Ա. Չախոյանը կտեղափոխվի հիվանդանոց` համապատասխան բուժօգնություն ստանալու։
Արթուր Չախոյանն ակնհայտ ապօրինի կերպով ձերբակալված է խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Ներկայացրինք հաղորդում հանցագործության` Արթուր Չախոյանին պատճառված մարմնական վնասվածքների ու խուլիգանության առթիվ»: