Ակտիվիստ Արթուր Չախոյանը ոստիկանական բաժանմունքից տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաբան Վահե Եփրիկյանը նշել է, որ Արթուր Չախոյանի հետ իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվեց` առկա է անհրաժեշտություն վերջինիս հոսպիտալացվի։
Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքին միացել ու Արթուր Չախոյանին հարվածներ է հասցրել նաև Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Չախոյանն ավելի վաղ ահազանգել էր, որ Նոր Նորքի թաղապետը զանգել է իրեն ու հայհոյանքներ հնչեցրել: