Հետևեք մեզ։

ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել. պաշտպանը պահանջում է անհապաղ վերացնել խափանման միջոցը

13:09, 30 ապրիլ 2025
ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել. պաշտպանը պահանջում է անհապաղ վերացնել խափանման միջոցը

ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել. պաշտպանը պահանջում է անհապաղ վերացնել խափանման միջոցը։

 

2025 թվականի մարտի 7-ին ձերբակալվել էր շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը։ Վերջինիս նկատմամբ ներկայացվել էր կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել էր այն՝ կիրառելով տնային կալանք։

 

Երեկ Գասպարյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա շտապ օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սրտի սուր ինֆարկտ։

 

Տեղեկությունը հաստատել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։

 

Հետագա զարգացումների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները