Հետևեք մեզ։

Նոր Նորքի թաղապետարանում միջադեպով պայմանավորված՝ 6 անձ ձերբակալվել է

14:18, 30 ապրիլ 2025
Նոր Նորքի թաղապետարանում միջադեպով պայմանավորված՝ 6 անձ ձերբակալվել է

Նոր Նորքի թաղապետարանում միջադեպով պայմանավորված՝ 6 անձ ձերբակալվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ-ից։

 

Հիշեցնենք՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:

 

Լրագրողների հետ զրույցում Նոր Նորքի թաղապետն ասել է, թե վարչական շրջանի ղեկավարից բացի, նաև տղա է. «Երբ գալիս հայհոյում են, անվայել պահվածք են ընդունում, այո՛, կարծում եմ՝ լավ եմ արել»։



Նշենք, որ Արթուր Չախոյանը բերման է ենթարկվել, ապա տեղափոխվել հիվանդանոց։ Նա ձերբակալվածի կարգավիճակ ունի։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները